Բավ է պառակտվել
19-02-2015 15:55

ՌԴ-ում ձերբակալվել է հայերից և ադրբեջանցիներից բաղկացած ավազակախումբ

Ինկասատորներին որսող էթնիկական խմբի ութ անդամները բռնվել են չորեքշաբթի իրավապահների կողմից ուղարկված խայծի միջոցով: Փետրվարի 18-ին քրեական հետախուզման աշխատակիցները հատուկ ձոկատի աջակցությամբ ձերբակալել են ազգությամբ հայ և ադրբեջանցի անդամներից բաղկացած ավազակախումբը: Իրավապահները վաղուց էին նրանց փնտրում, հետաքննում էին ինկասատորների վրա նախկինում կատարված հարձակումները: Ավազակախմբի կազմում «աշխատող» իրազեկիչից նրանց հայտնի է դարձել, որ չարագործները նախատեսում են հերթական հարձակումը: Ոստիկանները կապնվել են ապագա զոհի հետ և առաջարկել են կոշիկի վաճառքով զբաղվող գործարարին դառնալ խայծ: 17.10-ի սահմաններում, երբ գործարարը շարժվում էր իր «Լեքսուս»-ով Մայակովսկու նրբանցքով, նա հանկարծակի պարզում է, որ չի կարող շարունակել իր ճանապարհը նրբանցքը փակած «Գազել»-ի պատճառով: «Գազել»-ից դուրս են ցատկել երեք ավազակ, ովքեր մոտեցել են նրա մեքենային, մուրճերով կոտրել են ապակիները և փորձել են մեքենային առևանգել պայուսակը, որում գտնվել է 9 միլիոն 800 հազար ռուբլի: Իրենց աշխաատանքը արագացնելու համար նրանք կրակ են բացել վարորդի ուղղությամբ տրավմատիկ ատրճանակից, սակայն, բարեբախտաբար, վրիպել են: Այն պահին, երբ պայուսակը ավազակների ձեռքում էր, ի զարմանս նրանց, փողոցում հայտնվեցինհատուկ ջոկատի աշխատակիցները: Բռնվելու ժամանակ չարագործները կատաղի դիմադրություն են ցույց տվել՝ մի քանի անգամ կրակ բացելով հատուկ ջոկատայինների ուղղությամբ և կոտրել են նրանցից մեկի սաղավարտը: Ի պատասխան ոստիկանները կրակեն բացել ՌԴ «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն, որի արդյունքում հարձակվողներից մեկը ստացել է հրազենային վնասվածք և հոսպիտալացվել է: