Բավ է պառակտվել
15-05-2015 09:49

Ճիչն ունի ցավազրկող հատկություն. գիտնականներ

Սինգապուրի Ազգային համալսարանի հոգեբանները ապացուցել են, որ ճիչը գրեթե 20%-ով ցավադիմացկուն է դարձնում մարդկանց: Համապատասխան հետազոտման արդյունքները հրապարակվել են  Journal of Pain ամսագրում: Փորձը բաղկացած է եղել հինգ մասից: Դրանցից յուրաքանչյուրի ժամանակ  55 մասնակիցները ձեռքը դնում էին կծող սառը ջրով լի տարայի մեջ: Նրանց խնդրում էին ձեռքը պահել սառը ջրում այնքան երկար, որքան իրենք կդիմանան: Փորձերի առաջին մասում մասնակիցները կարող էին ճչալ ցավից, իսկ երկրորդ մասում նրանց խնդրում էին նստել հանգիստ և պասիվ: Այնուհետև հաջորդում էր այն մասը, երբ նրանք պետք է լռեին, սակայն երկրորդ ձեռքով կարող էին սեղմել կոճակը: Փորձի չորրորդ և հինգերորդ մասում նրանց ստիպում էին լսել ինչպես սեփական, այնպես էլ այլ մասնակիցների ճիչերը: Միևնույն ժամանակ փորձի մասնակիցները պետք է լինեին անշարժ և լուռ: Ձորձի յուրաքանչյուր մասում մասնակիցները կարող էին դիմանալ տհաճ զգացողություններին  և ձեռքը սառը ջրի մեջ թողնել: Պարզվել է, որ լռության և պասիվության դեպքում փորձի մասնակիցները կարողանում էին դիմանալ ցավին ընդամենը  շուրջ 24 վայրկյան, սակայն ճչալով նրանք երկարաձգում էին փորձը 5  վայրկյանով, իսկ կոճակին սեղմելով՝  4 վայրկյանով: Ճիչերի ձայնագրությունը լսելիս որևէ փոփոխություն չէր արձանագրվում ժամանակի տևողության առումով: Գիտնականների խոսքով՝ դա մարդկային ճիչի ցավազրկող հատկությունների առաջին գիտական ապացույցն է: Փորձի ընթացքում պարզվեց, որ նմանատիպ արդյունք կարելի է արձանագրել նաև ֆիզիկական ակտիվության դեպքում: