Բավ է պառակտվել
07-05-2015 11:19

Կրեմլը հրապարակել է Պուտինի Մայիսի 9-ի ծրագիրը

Կրեմլի մամլո ծառայությունը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Մայիսի  9-ի ծրագիրը: Պետության ղեկավարը կընդունի Հաղթանակի շքերթը, որից հետո այլ երկրների առաջնորդների հետ միասին պսակ կդնի Անհայտ զինվորի արձանի մոտ: Նախատեսվում է, որ շքերթի ժամանակ Պուտինը առաջին անգամլռության րոպե կհայտարարի ի հիշատակ Մեծ Հայրենական պատերազմում զոհվածների: Այնուհետև Ալեքսանդրի այգում տեղի կունենա պետությունների ղեկավարների համատեղ լուսանկարվելը: «Այնուհետև բոլորը կուղևորվեն դեպի Մեծ Կրեմլի դղյակը ՌԴ նախագահի անունից հանդիսավոր ընդունելությանը մասնակցելու», — պատմել են մամլո ծառայությունում: Հանդիսավոր միջոցառումները կավարտվեն համերգով Կարմիր հրապարակում և հրավառությամբ: Մայիսի 6-ին հայտնի է դարձել այն մասին, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ միջոցառումներին, որոնք տեղի կունենան մայիսի  7-9-ը Մոսկվայում, կմասնակցի 27 պետության և կառավարության ղեկավար: Ինչպես հաղորդել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ընդհանուր առմամբ, հանդիսություններին կմասնակցի արտերկրյա պետությունների շուրջ 40  ներկայացուցիչ: ԱՄՆ կներկայացնի դեսպան Ջոն Թեֆթը, Ֆրանսիան և Իտալիան՝ ԱԳՆ ղեկավարները: Ռազմական շքերթներ կանցնեն նաև Ռուսաստանի  26 քաղաքում: Կարմիր հրապարակում կայանալիք միջոցառմանը կմասնակցի  14 հազ. զինծառայող,  194 միավոր զրահատեխնիկա,  150 ինքնաթիռ և ուղղաթիռ: