25-12-2015 08:45

Կարմիր գինին ալարկոտների համար կփոխարինի մարզումներին . գիտնականներ

Կանադացի գիտնական Ջեյսոն Դայքի վերջին ուսումնասիրություններն ամանորի իսկական նվեր դարձան նրանց համար, ովքեր ձգտում են ֆիզիկական լավ վիճակ ունենալ, բայց չափազանց ալարկոտ են կամ չեն կարող զբաղվել սպորտով։ Գիտականորեն ապացուցվել է, որ մեկ գավաթ կարմիր գինին իր մեջ պարունակվող ռեսվերատրոլի շնորհիվ փոխարինում է մարզադահլիճում անցկացրած մեկ ժամը։ Ռեսվերատրոլը բարձրացնում է աշխատունակությունը, բարելավում է սրտի աշխատանքը և ամրացնում մկանները։ Այսինքն, այն օրգանիզմի վրա ունի նույն էֆեկտը, ինր ֆիզիկական ակտիվությունը։ Այնուամենայնիվ, վերոնշյալը չի նշանակում, որ գինին կարող է ամբողջովին փոխարինել ֆիտնեսը, թեև օրական մեկ բաժակ գինին դրական կազդի առողջության վրա։ Ռեսվերատրելը բնական ֆիտոալեքսին է, որն արտադրում են որոշ բույսեր որպես մակաբույծների, օրինակ, բակտերիաների կամ սնկերի դեմ պաշտպանական ռեակցիա։ Այն հակաուռուցքային հատկություն ունի, դրական է ազդում կյանքի տևողության վրա։ Պարունակվում է կարմիր գինու, գետնանուշի, կարմիր խաղողի և մոշի մեջ։