Բավ է պառակտվել
30-06-2014 14:16

Կրասնոդարում ուղղաթիռի վթարի հետևանքով 3 հայ է զոհվել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում երեկ տեղի ունեցած ուղղաթիռի վթարի զոհերի թիվը հասել է 4-ի,որոնցից 3-ը հայեր են: Այս մասին տեղեկացնում է Взгляд-ը։

«Վթարի հետևանքով զոհվել է ուղղաթիռի օդաչուն և երեք ուղևորները.1962թ.-ին ծնված Ա. Ի. Գոնչարենկոն օդաչուն է, իսկ ուղևորներն են 1969թ.-ին ծնված Ս. Վ. Ելուգյանը, 1991թ.-ին ծնված Ա. Ս. Ելուգյանը և 2000թ.-ին ծնված Ե. Վ. Ելուգյանը»,- ասված է դատախազության կայքում։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, ուղղաթիռը, որը, հավանաբար, պատկանել է մասնավոր անձի, ընկել և այրվել է Կուբանի լեռնային Ապշերոնի շրջանում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուղղաթիռում եղել է 3 մարդ և նրանք բոլորն էլ զոհվել են։

Նախնական տվյալներով՝ ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։