01-07-2014 11:00

Կրասնոդարի երկրամասում քրեական գործ է հարուցվել ուղղաթիռի վթարի հարցով

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում քրեական գործ է հարուցվել մասնավոր ուղղաթիռի վթարի գործով, որի հետևանքով 4 մարդ է զոհվել՝ օդաչուն, հայ գործարարը և նրա երկու երեխան:

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ ՌԴ Հարավային հետաքննչական վարչությանը հղումով, հետաքննությամբ դիտարկվում է ուղղաթիռի վթարման երկու հիմնական պատճառ՝ տեխնիկական անսարքությունն ու օդաչուի սխալը:

Հիշեցնենք, որ Robinson R66 ուղղաթիռն ընկել է հունիսի 28-ին՝ 20:00-ի մոտակայքում: Հայտնի էր դարձել, որ զոհերի թիվը հասել է 4-ի: