Բավ է պառակտվել
11-06-2014 14:29

Հայտնի է Երևան-Կրասնոդար ինքնաթիռում մահացած անձի ինքնությունը

Երևանից Կրասնոդար թռչող օդանավում մահացած ՀՀ քաղաքացին 28-ամյա Արման Գալուստյանն է: Այս մասին տեղեկացնում է Life News –ը:
Նա ենթադրաբար մահացել է սրտի տագնապից «Պաշկովսկի» («Կրասնոդար») օդանավակայանում վայրէջքից րոպեներ առաջ: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին. օդանավը վայրէջք է կատարել Կրասնոդարում երեկ ժամը 21:25-ին:Ըստ աղբյուրի՝ խոսքը «Դոնավիա» ավիաընկերության № 5325 չվերթի մասին է: Gisher.news-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախօրեին երեկոյան օդանավի անձնակազմը զեկուցել է օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացման մասին: Զեկուցելուց վեց րոպե անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում, սակայն մինչ այդ ուղևորն արդեն մահացած է եղել։ Օդանավակայանում երիտասարդին սպասելիս են եղել հարազատները: Նրանք հայտնել են, որ երիտասարդը լուրջ առողջական խնդիրներ ուներ և Կրասնոդար էր գնում՝ բուժման: