Բավ է պառակտվել
26-04-2014 15:03

Մայրաքաղաքում ընթանում են կրապատման և ճմապատման աշխատանքներ (լուսանկարենր)

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական բոլոր շրջաններում ընթանում են ծառերի կրապատման և սիզամարգերի ճմապատման աշխատանքներ։


Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացրել են, որ արդեն կրապատվել է շուրջ 15 հազար ծառ։ Կրապատումը կարևոր միջոցառում է ծառերի առողջության ու պահպանման առումով:


ՀՀ մարզերից Երևան է ներկրվել և արդեն տեղադրվել ավելի քան 3500 քմ ճիմ։ Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների կողմից, իսկ բակային հատվածներում՝ համատիրությունների ուժերով։
Կրապատումը, ինչպես նաև ճմապատման աշխատանքները, շարունակվելու են: