Բավ է պառակտվել
13-12-2014 10:46

Բերքաբերում հակառակորդի կրակոցներից գյուղացի է վիրավորվել

Gisher.news-ի հետ զրուցում Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը հայտնեց, որ այսօր գյուղում հակառակորդի դիպուկահարի գնդակից գյուղի բնակիչ է վիրավորվել: «Այս պահին մենք գտնվում ենք Իջևանի հիվանդանոցում: Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում: Գյուղացին ստացել է երկու ոտքերի հրազենային վնասվածքներ՝ ծնկներից ներքև»,-մանրամասնեց գյուղապետը: Նա տեղեկացրեց նաև, որ կրակոցի ժամանակ երիտասարդը եղել է գյուղի ջրամբարի մոտ. «Կրակոցները եղել են նրան սպանելու նպատակով, այնքան են կրակել մինչև դիպչի: Կրակել են նաև մեկ այլ գյուղացու վրա, որը հասցրել է թաքնվել շենքի հետևում»: Գյուղապետի խոսքով՝ հակառակորդի կողմից կրակոցներ միշտ էլ լինում են, սակայն այս անգամ կրակոցները եղել են դիպուկահարի կողմից: