13-07-2016 13:05

Լարսի ճանապարհը հուլիսի 13-ին երկու ժամով ավելի երկար բաց կլինի

Հուլիսի 13-ին ժամը 05.30-ից մինչև 19.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին

Լարսի ավտոճանապարհը երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ըստ հաղորդագրության՝ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

— միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
— երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
— ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: