Բավ է պառակտվել
04-07-2016 10:49

Վերին Լարսի անցակետը փակ կլինի մինչև հուլիսի 10-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ի ժամը 04.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով՝ անցակետը մինչև հուլիսի 10-ը դեռևս փակ կլինի: Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից: Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ: