20-01-2017 14:06

Վերին Լարս անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ՌԴ ԱԻՆ

Վերին Լարս անցակետը բաց է. Այս մասին հաղորդում է Հյուսիսային Օսիայի Հանրապետության ԱԻՆ մամուլի խոսնակ Ալանիա Յուլիա Ստարչենկոն:
«Անցակետը բաց է, և աշխատում է ողջ թափով»,- հայտնում է նա:
Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ը հղում անելով Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտին, հայտնել էր, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը, որով անցնում է Ռուսաստանը Հայաստանին միացնող միակ ցամաքային ուղին, բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ փակ է: