19-12-2016 10:50

«Վերին Լարս» անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ այս մասին հայտնում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը՝ հիմք ընդունելուվ Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալները:
Ռուսաստանը Հայաստանին միացնող միակ ցամաքային ուղին անցնում է հենց «Վերին Լարս» անցակետով:
Բացի այդ, Տրանսպորտի նախարարության տվյալներով դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, բոլոր միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները անցանելի են: Այժմ հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Բաղրամյանի, Թալինի, Աշոցքի, Եղվարդի, Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Սեվանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Գորիսի, Կապանի ճանապարհներին, ինչպես նաև Վարդենյանց լեռնանցքներում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Իրականացվում են ճանապարհների մաքրման, և աղով ու ավազով մշաքման աշխատանքներ: