Բավ է պառակտվել
05-05-2015 16:48

Քորթնի Քարդաշյանն իր ամուսնուն տնից դուրս է արել

Քորթնի Քարդաշյանը հոգնել է ձևացնելուց, որ իր և իր քաղաքացիական ամուսնու՝ Սքոթ Դիսիքի ընտանիքում ամեն ինչ կարգին է. երբ երիտասարդը կորցրել է ծնողներին, նրա հարբեցողությունն անցել է բոլոր սահմանները, նույնիսկ երեխայի՝ Ռեյն Ասթոն Դիսիսքի ծնունդը նրան չի կանգնեցրել: Անվերջ երեկույթները նրա սիրելիին և 3 երեխաների մորը վերջնականապես համոզել են ամուսնուն վռնդել տնից: Մայիսի 3-ին գիշերը Սքոթը հարբած մտել է տուն, որտեղ քնած են եղել Քորթնին ու նրանց երեխաները, պահանջել է նրա հետ խոսել: Քարդաշյանը չի ցանկացել խոսել նրա հետ: Դիսիքն աղմուկ է բարձրացրել, արթնացրել է երեխաներին և համառորեն հանդիպում է պահանջել Քորթնիի հետ: Նրան հասկացրել են, որ եթե չհեռանա, ոստիկանություն կկանչեն: Հետո տղամարդը սկսել է խնդրող տոնով խոսել: Քորթնին ի պատասխան ասել է. «Քեզ չի կարելի այս վիճակում գալ այստեղ»: Այդքանով խոսակցությունն ավարտվել է: Ուշքի գալով՝ Դիսիքը կապվել է իր երեխաների մոր հետ և հերթական անգամ ներողություն խնդրել ու խոստացել, որ «ամեն ինչ կանի, որ նա երջանիկ լինի»: