Բավ է պառակտվել
11-04-2015 12:41

Քորթնի Քարդաշյանը բացատրել է, թե ինչու քույրերի հետ Հայաստան չի գնացել

Այս շաբաթ Հայաստան Քիմ ու Քլոե Քարդաշյանների այցի շրջանակում անհնար էր չնկատել, որ նրանց ավագ քույրը՝ Քորթնին, նրանց հետ ճանապարհ չի ընկել հայրենիք: Եվ այսպես՝ ինչո՞ւ Քորթնի Քարդաշյանը չի ճանապարհորդում քույրերի, Քիմի ամուսնու՝ Քայնե Ուեսթի, նրանց դուստր Նորդի հետ:Իրականում Քորթնին ծրագրել էր գալ Հայաստան, երբ հունվարին հայտնի էր դարձել, որ նրանք պլանավորում են հայրենիք գալ առաջին անգամ: Երեկ Քորթնին Instagram-ի իր միկրոբլոգում քույրերի Ծիծեռնակաբերդում արված լուսանկարի տակ գրել է, որ ցանկանում է մի օր Հայաստան գալ: «Ես չկարողացա Հայաստան գալ, քանի որ շատ կանհանգստանայի իմ երեք փոքրիկների համար: Ես կցանկանայի այս ճանապարհորդության ժամանակ լինել քույրերիս հետ, բայց ես գիտեմ, որ մենք նորից միասին ինչ-որ մի օր կրկին կգնանք Հայաստան»: Քարդաշյանների զարմուհիներ Քորթնին ու Կարան քույրերի հետ Հայաստանում են (Կրիստան՝ նրանց երրորդ քույրը, չի ժամանել Հայաստան): Հիշեցնենք Քարդաշյան քույրերի այցի մանրամասները՝ հանդիպում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ Քիմն ու Քլոեն ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, զրուցել Ցեղասպանության ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի հետ: