Բավ է պառակտվել
09-10-2015 07:19

Հոկտեմբերի 9-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերի մոտ շատ ժամանակ կզբաղեցնեն աշխատանքային և կենցաղային հոգսերը: Ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել հիվանդությունների պրոֆիլակտիկայի, առողջ սնման, ավտոմեքենայի կամ այլ տեխնիկայի վերանորոգման, ընտանի կենդանիներին պահելու հետ կապված հարցերը: Կարևոր է ընդհանուր աշխատունակությունը: Չարժե խուսափել հավելյալ աշխատանքից, այն կօգնի արագ հղկել վարպետությունը, առաջ ընթանալ կարիերային աստիճանով:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում ժամանակ չկորցնել: Այս օրը ոչ միայն արդյունավետ է ինքն իրենով, այլև թույլ է տալիս հիմք ստեղծել նոր ձեռքբերումների համար: Նման միտումը տարածվում է ուղղությունների ծավալուն ցուցակի վրա՝ սկսած բիզնեսից, վերջացրած սպորտով, հոբբիով, գիտությամբ: Սիրային գործերում նույնպես առաջընթաց է ուրվագծվում: Եթե նախկին հարաբերությունները ձեր հոգում վերք են թողել, այն արագ կապաքինվի: Զբաղվե՛ք սիրելի գործով, և ամեն ինչ կկարգավորվի:

Երկվորյակ

Երկվորյակների ուշադրությունն այսօր կենտրոնացած է հիմքային հարցերի վրա: Դա կարող է լինել մասնագիտական կոչման որոնում կամ ինքնաիրացման փորձ բիզնեսի մեջ, շինարարություն, բնակարանի գնում և վերանորոգում, անձնական կյանքի կառուցում: Ինչ էլ որ լինի ձեր նպատակը, ժամանակ մի՛ կորցրեք խոսակցությունների և մտորումների վրա, գործողությունը գերադասե՛ք խոսքից: Գործել արժե փափուկ և դիվանագիտորեն՝ առանց շտապողականության և ճնշման:

Խեցգետին

Խեցգետինները ճիշտ կանեն հարմարվեն հանգամանքներին: Իրավիճակը ձեր օգտին է, այդ իսկ պատճառով՝ չարժե փորձել ինչ-որ բանի ինքնուրույն հասնել: Ստիպված կլինեք գործել այլ մարդկանց հետ կամ ուրիշի ղեկավարության ներքո: Ձեր շրջապատը կարող են կազմել ազգականները, ուղեկիցները կամ գործընկերները: Օրվա ընդհանուր դրական մթնոլորտը կարող են մթագնել տհաճ իրադարձությունները, որոնք կստիպեն ձեզ համախմբվել:

Առյուծ

Առյուծները կարող են կենտրոնանալ գնումների, վճարումների, գործարքների, բանկային գործողությունների վրա: Միջոցների ղեկավարման նախկին մարտավարությունն անընդունելի է, ստիպված կլինեք նորը մշակել: Հնարավոր են ինտենսիվ ծախսեր: Հետաքրքրության առարկա կարող են դառնալ ամենատարբեր ապրանքներն ու ծառայությունները: Լավ է ձեռք բերել տեխնիկա, գործիքներ, բնական մթերք, բուժիչ կոսմետիկա, հարմար հագուստ և կոշիկ:

Կույս

Կույսերը կարող են անձնական պատմության նոր էջ բացել: Բարձր պոտենցիալը թույլ կտա հաջող մեկնարկել, սակայն արժե ամենասկզբից գիտակցել անխուսափելի պատնեշների առկայությունը: Չարժե գործել ուժի և հեղինակության դիրքերից՝ առանց խաղաղ ճանապարհները փորձելու: Շատ բան կորոշեն ձեր նրբագեղությունն ու հմայքը: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, օգտակար սնունդը կրկնակի արդյունավետ կլինեն, եթե ձեզ հաճույք եք պարգևում:

Կշեռք

Կշեռքները կստանան անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի հարմարվեն նոր դերին և իրավիճակին: Անձնական նախաձեռնությունները դեռ ցանկալի չեն, քանզի չիմացության պատճառով կարող եք լուրջ սխալ թույլ տալ: Բացառված չէ, որ սկզբում ստիպված լինեք մեկից օրինակ վերցնել, վարժվելու համար ուրիշի աշխատանք կատարել, յուրացնել տեխնիկան կամ մեթոդիկան, շտկել իմիջը: Եթե ներքին կասկածներ այլևս չունեք, ձեզ ոչինչ չի խանգարի հարմարվել հանգամանքներին:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում ողջ ուժերն ու գիտելիքներն ուղղել մեկ ուղղությամբ: Արժե հեռատես լինել և չհրաժարվել այն բաներից, որոնք հայտնվում են ձեր ձեռքերում: Եթե գործը թափ է հավաքում, կարելի է մեծացնել թիմի կազմը, ներդրողներ գտնել: Ամուսինները կարող են բացել կամ ընդլայնել սեփական նախագիծը: Բացառված չէ, որ մրցակիցն անցնի ձեր կողմը: Վարձու աշխատողները կարող են շահավետ առաջարկներ ստանալ:

Աղեղնավոր

Աղեղնավորների ուսերին կարող են հավելյալ պարտականություններ դրվել, սակայն դա կբերի նաև հավելյալ լիազորություններ: Կարող եք օգնական, գործընկեր ձեռք բերել: Հագեցած օր է հատկապես բարձր օղակի ղեկավարների համար: Կբարձրանա հայտնի հանրային մարդկանց ռեյտինգը: Եթե դուք ենթակայի կարգավիճակում եք, կարող է ավելի բարձր և լավ վարձատրվող դառնալ ձեր ծնողների կարգավիճակը, մասնագիտությունը, կրթությունը:

Այծեղջյուր

Ժամանակն է, որ Այծեղջյուրներն ամբողջությամբ կենտրոնանան գործունեության նոր ուղղությունների վրա: Ամենայն հավանականությամբ դրանք մի քանիսը և փոխկապակցված կլինեն: Դրանց թվում կհայտնվեն ուսումը և ինքնակրթությունը: Հնարավոր է, որ հետաքրքիր աշխատանք ստանաք, ընդլայնվեն ձեր նախկին շրջանակներն ինչպես հայրենիքում, այնպես էլ արտասահմանում: Սա գերազանց հեռանկար է, սակայն ստիպված կլինեք լավ չարչարվել:

Ջրհոս

Ջրհոսները դժվար շրջան են մտել: Հնարավոր են առողջական խնդիրներ: Բացառված չէ, որ հավանական անհաջողության առաջին իսկ նշանների դեպքում գերագնահատեք վտանգի չափերը, ինչն աստղերը խորհուրդ չեն տալիս անել: Եթե ճանապարհի ամենասկզբին եք, շատ դժվարություններ կարող են պայմանավորված լինել փորձի և գիտելիքների պակասով: Սիրո մեջ լիակատար ներդաշնակություն չի լինի, եթե համաձայնեցված չէ հարաբերությունների ինտիմ կողմը:

Ձկներ

Ձկները կարող են ուսուցիչ կամ հովանավոր, ազդեցիկ գործընկեր գտնել: Այս օրը թույլ է տալիս լրացուցիչ միավորներ հավաքել ձեր հանդիսատեսի, երկրպագուների, պատվիրատուների աչքերում: Մարդը, ում սիրում և հարգում եք, կարող է դառնալ ձեր աչքի լույսը, սակայն չարժե դառնալ նրա հավատարիմ ստվերը և կորցնել ձեր անհատականությունը: Միևնույն ժամանակ, ձեզ համար վտանգավոր է նրա հետ վիճելը: Չարժե հրաժարվել հզոր աջակցությունից, քանզի մոտակա ժամանակներս ձեզ մրցակցության ուժգնացում է սպասվում: