Բավ է պառակտվել
27-04-2015 10:06

Իռլանդիայում ՀՀ հյուպատոսը Դուբլինին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայաստանը Իռլանդիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոչն արել է Իռլանդիայում Հայաստանի հյուպատոսը ապրիլի 26-ին հիշատակի միջոցառման ժամանակ, որը կազմակերպել է Հայ Առաքելական եկեղեցու Իռլանդիայի եկեղեցական ծուխը՝ ոգեկոչելու Եղեռնի 1.5 մլն զոհերի հիշատակը: Յոթ քրիստոնյա դավանանքների հոգևորականներ և հրեա համայնքը ներկա են եղել միջոցառմանը, որը տեղի է ունեցել Դուբլինի եկեղեցում: