Բավ է պառակտվել
17-07-2015 16:55

Նոր սահմանադրությունը ևս բացառում է միասեռ ամուսնությունները

Սահմանադրության նախնական տարբերակում այն մշակողները կարևորել են ընտանիքի ձևավորման մասին դրույթները և այն ներառել Սահմանադրական կարգին վերաբերող գլխում: Սահմանադրության նախագծով սահմանվում է, որ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ընտանիքը, ըստ Սահմանադրության նախագծի, գտնվում է պետության պաշտպանության ներքո: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը անկեղծացավ և ասաց, որ ինքը մտավախություն է ունեցել, թե ընտանիքի մասին դրույթները Վենետիկի հանձնաժողովի փորձագետների համար ընդունելի չեն լինի: «Բայց համենայնդեպս, այն ձևակերպումները, որոնք տեղ գտան Սահմանադրական բարեփոխումների նախագծում որևէ քննադատության չարժանացան և անկախ ամեն ինչից, ես վստահ եմ, որ եթե այս նախագիծը հաստատվի հանրապետության նախագահի կողմից ու դառնա պաշտոնական փաստաթուղթ, ապա այդ դչրույթները պետք է մնան անփոփոխ», -հայտարարեց Պողոսյանը: