Բավ է պառակտվել
17-07-2015 10:51

Սահմանադրական բարեփոխումները դոգմա ու գերնպատակ չեն ՀՀԿ-ի համար. Էդուարդ Շարմազանով

Սահմանադրական փոփոխությունները, ինչպես ժողովուրդն է ասում, ամեն գնով անցկացնելը ՀՀԿ-ի համար գերնպատակ չէ, քանի որ «իշխող կուսակցության համար գերնպատակ է եղել ազատ, անկախ, ժողովրդավարական Հայաստանի զարգացումը»: Այս մասին 2,5 ժամ տևած ՀՀԿ խորհրդի և ԳՄ նիստերից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ավելի ուշ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է ուզում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Էդուարդ Շարմազանովը ասաց. «Սերժ Սարգսյանը մի բան է ուզում, որ մեր ժողովուրդը հզոր, անվտանգ, ժողովրդավարական, պաշտպանված Հայաստանում ապրի»: Պատասխանելով հարցին, թե որն է, ի վերջո, սահմանադրական բարեփոխումների նպատակը, ՀՀԿ խոսնակն ավելացրեց, որ նպատակն ավելի արդյունավետ, ժողովրդավարական կառավարումն է: Եվ սա նրա պատասխանն է« այն գործիչներին, որոնք անգամ չկարդալով տեքստը, միանգամից գնահատականներ հնչեցրին, որ հանրապետականներն ամեն ինչ անում են վերարտադրվելու համար»: ՀՀԿ խոսնակը նշեց, որ եթե մարդկանց մանկության երազանքն է նախագահ դառնալ միայն նախագահի համար, գրեթե նույն լիազորությունները տրվում են նոր Սահմանադրությամբ վարչապետին: Դժգոհություններ պատգամավորների թվի նվազեցման վերաբերյալ չեն հնչել և ըստ նրա՝ ամեն ինչ կախված է երկրորդ փուլից: ՀՀԿ խորհրդի նիստին հնչել են բազում կարծիքներ, 15-20 ելույթներ, հարցուպատասխան: Ազդարարվեց, որ այսօրվանից կուսակցությունը սկսում է քննարկումների փուլը: «Մենք այսօր սկսում ենք մեր կուսակցությունում հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկումների փուլը»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակը և ընդգծեց, որ սա նախնական տարբերակն է, որը դոգմա չէ, ամիսուկես ժամանակ կա, կլինեն քննարկումներ: Այսօր հանրապետականները հասցրել են քննարկել միայն ԱԺ, կառավարություն, դատական իշխանություն բաժինները, այն էլ՝ ոչ վերջնական: