26-08-2016 16:21

Ղարաբաղյան հակամարտությունը զրկված է կրոնական հողից. միտրոպոլիտ Իլարիոն

Ղարաբաղյան հակամարտությունը զրկված է կրոնական հողից և քաղաքական բնույթ է կրում, նշված է ՌԴ եկեղեցական արտաքին կապերի վարչության ղեկավար Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնի նամակում, որը հասցեագրված է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը` ի պատասխան իր համապատասխան դիմումին:

«Ղարաբաղյան հակամարտությունը զրկված կրոնական հողից և քաղաքական բնույթ է կրում, իսկ էթնիկ ատելության հրահրումը մեղք է համարվում թե քրիստոնեության և թե իսլամի տեսակետից», - ասված է նամակում: Ինչպես գրում է հովվապետը, եկեղեցին աջակցում է ղարաբաղյան հակամարտության լուծմանը և փոխընդունելի տարբերակների որոնմանը, օրենքով սահմանված կարգի շրջանակներում:

Միտրոպոլիտ Իլարիոնը հիշեցրել է, որ 1993-ից սկսած, Մոսկվայի և Ամենայն Ռուսիո պատրիարքի միջնորդական մասնակցությամբ մի շարք հանդիպումներ են անցկացվել Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև:

«Մոսկվայի պատրիարքարանը այժմ էլ հանդես է գալիս նույն դիրքորոշմամբ, ջանքեր գործադրելով հակամարտության խաղաղ և արդարացի լուծման համար», - ասված է նամակում: