Բավ է պառակտվել
22-11-2016 11:50

Մեկնարկում է Հայոց ցեղասպանության խնդրի արծարծման նոր փուլ

Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման խնդիրներն առաջին անգամ գիտական շրջանակների լուրջ քննարկումների առանցքում են: Հայաստանի ԳԱԱ-ում այսօր մեկնարկել է «Հայոց ցեղասպանությունը եւ հատուցման հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակը հատուցման կառուցակարգերի մշակումն է: Գիտական շրջանակներում շեշտում են, որ այսպիսով, իրապես, մեկնարկում է Հայոց ցեղասպանության խնդրի արծարծման նոր փուլ:

ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի խոսքով՝ հիմք է դրվում պահանջատիրության կառուցակարգի մշակման գործընթացին:

«Հիմնական նպատակն է հատուցման իրավական, ֆինանսական, գույքային, մշակութային կորուստների գնահատումն է եւ այն, թե ինչ սկզբունքներով կարող ենք հատուցում պահանջել, երբ ստեղծվեն համապատասխան աշխարհաքաղաքական պայմաններ», ասել է Սուվարյանը:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը։