Բավ է պառակտվել
01-10-2013 14:47

54 մլն դրամ արժողությամբ «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության բարձրացում»-ը

Նունե Եսայանի տոնական համերգը, որը նվիրված էր Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին արժեցել է 54 691 400 դրամ:

Այսքան գումար է կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել Մշակույթի նախարարությանը, իսկ անյուհետև` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, փոխանցում է «Փաստինֆո»-ն:

Ավելի քան 54.6 մլն դրամով կառավարությունը ֆինանսավորել է ոչ թե սեպտեմբերի 21-ին կազմակերպված տոնական բոլոր միջոցառումներն, այլ միայն Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի համերգը, ծախսը բյուջեյում ձեւակերպելով իբրեւ նվիրատվություն: Որպես կատարված աշխատանքների վերջնական արդյունք, կառավարության որոշման մեջ նշված է. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության եւ հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»: Դրա պատասխանատվությունը դրվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա: