Բավ է պառակտվել
10-03-2015 10:21

«Երեւան Ջուրն» առաջարկում է թանկացնել ջրի սակագինը

«Երեւան Ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերանայելու սակագները, մասնավորապես առաջարկվում է մոտ 2 դրամով թանկացնել խմելու ջուրը: Ըստ այդմ՝ մանրածախ սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը կկազմի 172.6 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն): Սակագնի բարձրացում է սպասվում նաեւ մեծածախ սպառողների համար: