27-08-2016 09:35

Armenia ավիաընկերությունը Վորոնեժ-Երևան չվերթ է բացում

Հոկտեմբերի 14-ից Armenia Aircompany ընկերությունը ուղիղ ավիաչվերթ է իրականացնելու Վորոնեժ-Երևան ուղղությամբ: Այս մասին գրված է Վորոնեժի օդանավակայանի կայքում: Վորոնեժի բնակիչները կկարողանան Հայաստանի մայրաքաղաք մեկնել շաբաթը երկու անգամ` երեքշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթերն իրականացվելու է Boeing 737-500 ինքնաթիռներով, որոնք կարող են 132 ուղևոր տեղափոխել: Տոմսերի արժեքի ու չվերթի տևողության մասին տեղեկություն նշված չէ: Կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այս երիտասարդ ավիաընկերությունն այսօրվա դրությամբ Հանրապետության միակն է ավիափոխադրողն է, որը չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ և Եվրոպայի երկրներ: «Արմենիա» ավիաընկերությունը ստեղծվել է 2015 թվականին, բայց իր գործունեությունը սկսել է 2016 թվականի ապրիլի 21-ից: Այն տեղակայված է Երևանում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Վերջին տվյալների համաձայն` Վորոնեժում ավելի քան 56 հազար հայ է բնակվում: