Բավ է պառակտվել
01-05-2015 13:11

Երևանում կոմունիստները նշեցին մայիսի 1-ը երթով

Երևանում Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ անցնում է Հայաստանի Կոմունիստական կուսակցության ավանդական երթը: Երթի առաջին շարքում է պիոներների խումբը ձեռքերին փոքր կարմիր դրոշներով, որը պարբերաբար բարձրաձայնում է նշանաբաններ: Փողային նվագախումբը կատարում է ռուսական և հայկական սովետական քայլերգեր: Ցուցարարների ձեռքերում կան Սովետական Միության և Սովետական Հայաստանի կարմիր դրոշակներ: Պաստառներին արտահայտված են Հայաստանին սոցիալիստական ճանապարհ վերադարձնելու և աշխատավորների խաթարված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքի հետ հետագա ամրապնդման պահանջները: