Բավ է պառակտվել
19-11-2014 15:00

ՌԴ ՊՆ հանձնաժողովը ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի համալիր ստուգումներ է սկսել

ՌԴ-ի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման կազմակերպման հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Հարավային ռուսական ռազմաբազայում համալիր ստուգումներ է սկսել:
ՌԴ-ի ՊՆ-ի համալիր հանձնաժողովի ղեկավար, գնդապետ Արթուր Ուշակինի խոսքով՝ ստուգումների հիմնական նպատակը պաշտպանության նախարարության մակարդակում լուծում պահանջող խնդրահարույց հարցերի վերհանումն ու երկրի սահմաններից դուրս առաջադրանքներ իրականացնող նյութատեխնիկական ապահովման համակարգի կատարելագործման աջակցությունն է: