Բավ է պառակտվել
08-04-2016 13:41

Լայնածավալ հարձակումն աննպատակահարմար է հենց իր` Ադրբեջանի համար

Լայնածավալ հարձակումն աննպատակահարմար է հենց իր` Ադրբեջանի համար: Այդ մասին ապրիլի 8-ին հայտնել է ղարաբաղյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը: Լայնածավալ հարձակման դեպքում, շարունակել է նա, մենք կկորցնենք շատ բան եւ ամենաթանկարժեքը` մարդկային կյանքեր: «Ադրբեջանի համար դա վերջը կլինի: Եթե մի քանի հրթիռ արձակենք, կարող ենք ոչնչացնել Ադրբեջանի տարածքի 30 – 40 տոկոսը», - նշել է Տեր-Թադեւոսյանը: Ադրբեջանցիները, հավելել է նա, անսպասելիորեն հարձակվեցին, նրանք որոշ հաջողություն ունեցան, բայց անմիջապես էլ կորցրեցին դա: Հիշեցնենք, որ կողմերը ապրիլի 5-ի կեսօրին պայմանավորվեցին դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծում: Այդ պահից սկսած` ռազմական ուղղակի ընդհարումներ չկան, բայց գնդակոծությունն ադրբեջանական կողմից պարբերաբար շարունակվում է, ճիշտ է, առանց համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի օգտագործման: