Բավ է պառակտվել
06-02-2015 11:46

ՀՀ ժամանող մարդկանց թիվը պակասել է

Ընթացիկ տարվա հունվար ամսի ընթացքում «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133 574 ուղևոր՝ 1,18%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները: Ինչպես հայտնել են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, տվյալ ժամանակահատվածում հեռացողների թիվը կազմել է 69352 ուղևոր (նախորդ տարվա նույն շրջանի 69384 ուղևորի դիմաց), իսկ ժամանողների թիվը կազմել է 64222 ուղևոր (2014 թվականի հունվարի 62621 ուղևորի դիմաց): Բացասական սալդոն կազմել է 5130 մարդ (6763 ուղևոր 2014 թվականի հունվարին):