Բավ է պառակտվել
02-03-2016 10:10

Մոսկվայի օդանավակայաններում մոտ 100 չվերթ է չեղարկվել տեղումների պատճառով

Մոսկվայի «Շերեմետևո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում մոտ 100 ավիաչվերթ է չեղարկվել ձյան առատ տեղումների հետևանքով:
Համաձայն «Շերեմետևո» օդանավակայանի առցանց չվացուցակի` «չեղարկվել է» կարգավիճակն ունի 93 ավիաչվերթ, ևս 30-ն ունի «հետաձգվել է» կարգավիճակը: 
«Դոմոդեդովո» օդանավակայանի առցանց չվացուցակում հետաձգվել է 6 ժամանող և 3 մեկնող չվերթ, չեղարկվել է 2 ժամանող և 4 մեկնող չվերթ։
«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է մեկ ավիաչվերթ: 
Մոսկվայում երեքշաբթի երեկոյան սկսված առատ ձյունը շարունակվել է ողջ գիշեր և չի դադարում մինչ այժմ: