Բավ է պառակտվել
16-11-2016 10:12

Հայաստանում մահվան ելքով ՃՏՊ–երի քանակը կրճատվել է 30 տոկոսով

Հայաստանի ճանապարհներին ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը 2015թ–ի համեմատ զգալիորեն կրճատվել է։ Դա վերաբերում է նաև տուժածների թվին։ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացածների թիվը կրճատվել է 30 տոկոսով անցյալ տարվա համեմատ, լրագրողներին հաղորդեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Խաչատրյանը։ «2016թ-ին Հայաստանում գրանցվել է 2762 ՃՏՊ` վիրավորներով և զոհերով։ Մահացել է 227 մարդ, վիրավորվել` 3844», — ասաց Խաչատրյանը։ Անցյալ տարվա ցուցանիշների համեմատ ՃՏՊ քանակը նվազել է 196-ով, մահացածների թիվը` 63-ով, տուժածներինը` 265-ով։ Ճանապարհներին ավտովթարների քանակի կրճատմանը նպաստող գործոնների թվում Խաչատրյանը նշեց տեսախցիկների և արագաչափերի առկայությունը, ինչպես նաև բացատրական աշխատանքների անցկացումը։