Բավ է պառակտվել
10-12-2015 11:35

Ե՞րբ է մարդը ծերանում

«Հարգի՛ր ծերությունը, քանզի այն քո ապագան է-Միխայիլ Գենին», -որքան էլ սա քաջ գիտակցենք, այնուամնայնիվ բոլորս էլ խուսափումնենք ծերանալուց:  Թե երբ է մարդ համարվում ծեր և երբ ենք սկսում ծերանալ gisher.news-ն  հարցերի խատասխանների ակնկալիքով զրուցել է հոգեբան Դոնարա Խանոյանի հետ: «Ծերացումն առաջին հերթին կենսաբանական, անդադար պրոցես է:  Այն դիտարկվում է որպես դինամիկ փոփոխությունների շարք, որոնց մեջ կոնսրուկտիվ պրոցեսները զիջում են դեստրուկտիվներին»,-նշեց հոգեբանն ու հավելեց. «Ֆիզիոլոգիական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում տարիքի հետ զուգընթաց, արտահայտվում են որոշակի սիմպտոմներով՝ օրինակ մազերի սպիտակումը, կնճիռների ի հայտ գալը, սթրեսին հարմարվելու ունակության նվազումը և այլն: Այս ֆիզիոլոգիական փոփոխությունները սովորաբար ուղեկցվում են հոգեբանական և վարքային փոփոխություններով»: Մանագետի խոսքով՝ գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք ազդում են մարդու ծերացման վրա, օրինակ ժառանգական գործոնը, կամ օրինակ էկոլոգիան, որտեղ ապրում է մարդը: «Մարդու համար ծերության գործընթացը միշտ մեծ նշանակություն է ունեցել»,- նշեց Դոնարա Խանոյանը և ավելացրեց, որ մարդկային ծերությունը ոչ միայն օրգանիզմի կենսաբանական վիճակն է:  «Այն կրում է սոցիալական և հոգեբանական գործոնների ազդեցությունը: Սոցիալական ծերացումը հասարակության մեջ սոցիալական դերի և կարգավիճակի փոփոխությունն է: Սոցիալական մակարդակում տարիքի հետ զուգընթաց տեղի է ունենում անցում նոր խմբային և միջանձնային հարաբերությունների համակարգ: Տեղի է ունենում իրենց ինքնաիրացման հնարավորությունների սահմանափակում, ինչպես նաև հասարակական կյանքում ակտիվության նվազում»,-մանարմասնեց  մասնագետը: Վերջինս նաև շեշտադրեց, որ հոգեբանական ծերացումը հոգեբանական, անձնային փոփոխություններ են: «Հոգեբանական մակարդակում տեղի է ունենում տարիքային փոփոխությունների յուրօրինակ գիտակցում և սեփական անձի հարմարեցում այդ փոփոխություններին: Ի հայտ է գալիս անկրևորության զգացողություն: Այս ժամանակահատվածում գրեթե մեծ մասն ունենում են յուրօրինակ դեպրեսիվ խանգարումներ, տրամադրության անկում, տարիքա-իրավիճակային դեպրեսիա: Նրանց բնորոշ են դատարկության, անպետքության զգացումը, ինչ-որ բանի նկատմամբ հետաքրքրության կորուստը»,-նշեց  հոգեբանը:  Դնարա Խանոյանը միարժամանակ համոզմունք հայտեց, որ ծերությունը հիվանդություն չէ: Այն բնական պրոցես է, որից ոչ ոք չի կարող խուսափել, և նրա գալը թերևս կախված է մեր սեփական ներաշխարհից և դիրքորոշումից: «Տարիների կուտակումը հարստություն է, իմաստություն ձեռք բերելու բնական ճանապարհ»,-ասաց փորձագետն ու խոսքն ավարտելով մեջբերեց. «Մեր ներաշխարհում մենք բոլորս նույն տարիքին ենք -Հերտրուդա Ստայն»: 

Տաթև Առաքելյան