Բավ է պառակտվել
12-01-2016 09:58

Բնավորությունն` ըստ սուրճի նախընտրության

Պարզվում է սուրճի ընտրությունը պատահական չէ: Նախապատվությունը տալով այս կամ այն տեսակին` բացահայտում ենք մեր բնավորության որոշ առանձնահատկություններ:

Սև սուրճ նախընտրողները շատ գործունյա են, համառ: Բոլոր հարցերում պրակտիկ լուծումներ են փնտրում, իսկ նպատակին հասնելու համար ընտրում են ամենակարճ ճանապարը: Նման մարդիկ ինչ գնով էլ լինի հաջողության են հասնում:

Կապուչինոյի սիրահարները չափազանց ռոմանտիկ են ու զգացմունքային: Սիրում են երազել ու մշտապես արկածներ են որոնում: Նրանց կյանքում շատ են անկումներն ու վերելքները, ինչը և թույլ չի տալիս ձանձրանալ:

Ամերիկանո նախընտրում են դրական լիցքերով օժտված, լավատես մարդիկ: Նրանք մշտապես առույգ են, ակտիվ ու կենսուրախ: Նրանց վատ տրամադրության մեջ «բռնացնելը» գրեթե անհնար է:

Սուրճ Գլյասեի սիրահարները մշտապես իրենք իրենց հակասում են : Մի ծայրահեղությունից մյուսն են ընկնում: Սիրում են վառ տպավորություններ ու սուր զգացողություններ: Որպես կանոն՝ արվեստի մեծ սիրահար են, յուրահատուկ անհատականություններ են:

Սուրճ իռլանդական ձևով նախընտրում են նրանք, ովքեր խիստ վտանգավոր են ու բարդ բնավորություն ունեն: Բայց նաև հրաշալի ընկերներ են` վստահելի, պատրաստ դժվար պահի օգնության ձեռք մեկնել , նաև չափազանց սրամիտ են:

Էսպրեսսոյի սիրահարները խիստ պահպանողական են: Ամեն ինչում գնահատում են պարզությունն ու ազնվությունը: Համոզված են, որ իրավացի են և չեն խուսափում պատասխանատվությունից: Նրաց հետ շատ ապահով է: