Բավ է պառակտվել
24-03-2014 14:21

Կալիֆորնիայի հայ համայնքը կոչ է անում հայերին չլքել Հայաստանը ու չիրագործել ազերի ոհմակների երազանքը

Կալիֆորնիայի հայկական համայնքը կոչ է անում չիրականացնել ազերի ոհմակների Հայաստանի հայափթափման երազանքը: Համայնքը տարածել է հայտարարություն. «Տարիներ առաջ, բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի խոսքերը ազդանշան չհանդիսացան հայ ժողովրդի համար, որ մինչեւ այսօր կշարունակեն մեծ արտագաղթը մայր հայրենիքից՝ բանավոր պատճառներով կամ առանց: Շատ հեռու չեն ժամանակները, երբ Միջին Արեւելքի երկիրները, նման արտագաղթի դրդապատճառներով եւ պարագաներով առաջն առնելու համար, դիմեցին կտրուկ եւ արդյունաբեր միջոցներով՝ փակելով արտագաղթի ճամփաները եւ ստիպելով ժողովրդին դիմելու ինքնաբավության ուղիներով որոնման՝ պետության նեցուկով եւ գործունեությամբ: Հայ ժողովուրդը Հայկյան եւ Արամյան ժամանակաշրջաններից ի վեր եւ միշտ եղել է ստեղծագործ եւ աշխատասեր, եւ այսօր՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, փյունիկյան ոգով տոգորված՝ չի կարողանում արգելք հանդիսանալ դրանց առաջխաղացմանը: Հզոր կամքի, ազգային ոգիի եւ հարատեւության հավատքի լիցքավորում անհրաժեշտ է հայրենիքի բարգավաճման եւ գոյության համար, եւ հայ ազգի զավակները, հնարագիտորեն կարող են որոշակի զոհողությամբ կերտել հզոր հայրենիք՝ առանց ազգային ոգեկան զիջման, միասնաբար, արտագաղթը վերածելու ներգաղթի: Սիրելի հայ ժողովուրդ, չիրականացնենք ազերի ոհմակների Հայաստանի հայաթափման երազը»: