03-05-2014 12:20

Հարսին և կնոջը դանակահարած գյուղապետը մահացավ

Այսօր,Գյումրիի բժշկական կենտրոնում մահացել է Ամասիայի տարածաշրջանի Ալվարի գուղապետ Արտավազդ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արտավազդ Մկրտչյանը դանակահարել էր կնոջն ու հարսին, այնուհետև ՛՛Ինֆինիտի՛՛ մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ ընկել ձորը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: 53-ամյա Արտավազդ Մկրտչյանի մարմնի 95 տոկոսն այրվել էր, նա տեղափոխվել էր Գյումրու ԲԿ, որտեղ և մահացավ: Նշենք, որ ըստ ոստիկանության տվյալների գյուղապետի մոտ նկատվել են հոգեկան շեղումներ: