Բավ է պառակտվել
13-02-2015 17:59

Մոսկվայում գեղեցկության սրահում հաճախորդներին թունավորում էին թմրանյութերով

Մոսկվայի կենտրոնում գտնվող գեղեցկության սրահի աշխատակիցները զբաղվում էին խարդախությամբ՝ հաճախորդների ըմպելիքներ մեջ թմրանյութեր ավելացնելով, հայտնում է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունը: Ըստ քննության տվյալների՝ Բոլշայա Պոլյանկա հասցեում գտնվող կենտրոնի հետ համատեղ գեղեցկության սրահը հրավիրում էր քաղաքացիներին անվճար ծառայություններ ստանալու, որի պարտադիր պայմանն էր հանդիսանում անձնագրի առկայությունը իբրև թե հաշվառումը կամ մատուցված ծառայության մասին արձագանքի ձևակերպումը, կամ էլ նշվում էր մեկ այլ առիթ: «Ծառայությունների մատուցմանը զուգահեռ կատարվում էր անձնագրերի պատճենավորում և պատրաստվում էին վարկը ձևակերպելու համար փաստաթղթեր: Հետագայում տարբեր պատրվակներով հաճախորդներին համոզում էին ստորագրել փաստաթղթերը: Միևնույն ժամանակ նրանցից շատերը նույնիսկ չէին կարդում այն, ինչ ստորագրում էին», - պատմել են իրավապահները: Այսպիսի եղանակով ստացված ստորագրությունները օգտագործվում էին խոշոր չափով խարդախության համար: Հաղորդվում է, որ տվյալ գործողությունից տուժել է առնվազն 30 քաղաքացի, որոնցից յուրաքանչյուրը կորցրել է 40 հազարից 200 հազար ռուբլի: Քննությունը ենթադրում է, որ տուժածների թիվը կարող է գերազանցել 200 մարդ: «Տուժողներից մեկը ծառայությունը ստանալուց և փաստաթուղթը ստորագրելուց հետո իրեն վատ է զգացել և դիմել է բժշկական հաստատություն, որի արդյունքում նրա արյան մեջ հայտնաբերվել են թմրանյութի հետքեր», - հավելել են գերատեսչությունում: Ոստիկանների կարծիքով՝ խարդախության այս մեթոդը գեղեցկության սրահի աշխատակիցները օգտագործել են տևական ժամանակ: