25-10-2016 11:28

Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 տեղանոց ավտոբուսների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Արագած, Ապարան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան, Բերդ, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում ձյուն է տեղում, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 տեղանոց ավտոբուսների համար: