Բավ է պառակտվել
11-05-2015 11:35

Ըստ չինացիների Պուտինը գեղեցիկ և մկանոտ տղամարդ է (տեսանյութ)

Չինաստանի նախագահ Սի Ձինփինի՝ Ռուսաստան այցի նախօրեին Չինաստանում տեսահոլովակ են նկարահանել, որում երկրի բնակիչներն իրենց սերն ու հիացմունքն են հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: 
«Համակրելի» ռուս նախագահը մեծ հեղինակություն է վայելում Չինաստանի բնակիչների շրջանում։ Մարդիկ, որոնցից հարցազրույց են վերցրել, վստահեցնում են, որ Ռուսաստանն ունի «ուժեղ առաջնորդ», իսկ այն պահից սկսած, երբ Պուտինը դարձավ նախագահ, Չինաստանի և ՌԴ-ի միջև հարաբերություններն ավելի սերտ և ներդաշնակ են դարձել։ 
Որոշ մարդիկ նշել են, որ ռուս առաջնորդը հիանալի ֆիզիկական վիճակում է գտնվում, մասնավորապես՝ ունի «մեծ մկաններ»։ 
Չինաստանի բնակիչները շնորհավորել են Պուտինին Մայիսի 9-ի առթիվ՝ «Մոսկվա-Պեկին», «Կատյուշա» և «Այնպիսին, ինչպիսին Պուտինն է» երգերով։