Բավ է պառակտվել
07-03-2015 09:50

Չինացիները փորձել են 230 կգ թմրանյութ անցկացնել ՌԴ

Շերեմետյևոյում Ռուսաստան 230 կգ թմրանյութ անցկացնելու փորձի ժամանակ ձերբակալվել է Չինաստանի 34 քաղաքացի: Այդ մասին հայտնել են Դաշնային մաքսային ծառայության մամլո ծառայությունից: «Պեկին-Մոսկվա չվերթով ժամանած քաղաքացիների մաքսային ստուգման ժամանակ Շերեմետյևոյի մաքսատան աշխատակիցների կողմից ձերբակալվել է Չինաստանի 34 քաղաքացի, ովքեր փորձել էին Ռուսաստան 230 կգ մեթամֆետամին անցկացնել», - ընդգծել են գերատեսչությունում: Նշված է, որ օտարերկրացիները փորձել են թմրանյութով պարկերը թաքցնել իրենց ճամպրուկներում՝ անձնական իրերի հետ: Կատարված փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: