17-10-2014 15:45

Ո՞վ է ասում, որ կինն ինչ որ բան անելուց առաջ պիտի թույլտվություն հարցի տղամարդուց.ամերիկացի սոցիոլոգ

«Հայ կինն այսօր ավելի շատ պոտենցիալ ունի լինել քաղաքական, սոցիալական և հասրարակական ոլորտներում քան աշխարհի որևէ այլ ազգի կին», -News.gisher.ru- թղթակցի հետ զրույցում նշեց Արիզոյնայի պետական համալսարանի պրոֆեսոր Սեցիլիա Մենջիվարին:  Ըստ պրոֆեսորի՝ ավելի լավ մասնագետ ու լիդեր լինելու համար անհրաժեշտ է նաև համապատասխան քաղաքականություն կառավարության կողմից, վերջիններիս օժանդակելու ու սատարելու համար. «Պետք են համապատսխան օրենքներ, դասընթացներ, արտոնություններ»: Տիկին Մենջեվարին վերջերս հետազոտություն է արել ՀՀ-ում և Գվատեմալայում, ճշտելու համար թե ի՞նչ ազդեցություն է ունենում օերեցօր ավելացող միգրացիան կնոջ վրա: «Հատականշական է, որ այս երկու երկրները որքանով տարբեր են այնքանով էլ նման են տեղի կանաց խնդիրները: Տղմարդը հեռանում է, արդյունքում ավելանում են կնոջ հոգսերը, բայց անփոփոխ են մնում սահամանափակումներ, աելին՝ մեծանում է «չի կարելիի» սահմանը»,-մանրամասնեց Սեցիլիա Մենջիվարին ու հավելեց, թե կնոջ խնդիրները միայն ֆիզիկական ոլորտում չեն սահամանափակվում կինն անընդմեջ ենթարկվում է հոգեկան ճնշումների: «Ցավալի ՝, բայց փաստ, որ 21-րդ դարում կինը շարունակում է բռունթունների ենթարկվել: Բնավ պետք չէ կարծել թե բռնությունն իրենից ծեծ կամ խոշտանգում է ենթադրում: Բոլոր սահամանփակումները բռնության դրսևորում են»,-ընդգծեց զրուցակիցս հավելելով. «Ո՞վ է ասում որ կինն ինչ որ բան անելուց առաջ պիտի թույլտվություն հարցի տղամարդուց:Բոլորը ծնվում են հավասար ու հավասրա իրավունքներով»: Սոցիոլոգի համոզմամբ խնդիրն ավելի խոր արմատներ ունի. ամեն ինչ սկսվում է դեռ մանկուց, ընտանիքում. «Ծնողները միշտ մեկ աստիճան բարձր են գնահատում տղայի իրավունքներն ու ավելի մեծ արտոնություններ են նրան տալիս քան աղջկան: Ընտանիքները ցավագին են տանում աղջկա ծնուդը, ինչը ևս ճնշում է ապագա անհատականության հոգեկետվածքը»,-ասաց Տիկին Մենջիվարին: Այն հարցին թե ինչո՞վ է պայմանավորված կանանց ավելի պարտատաճանչ ու խելացի աշակերտ, ուսանող լինելուն ու հետագայում տղամարդկանց առավել շատ պաշտոններ ունենալը, ամերկացի մասնագետը պատասխանեց. «Կանաք այդքան էլ լավ լիդերներ չեն և իրենց բոլոր ունակություններն օգտագործում են ապագա լիդեր դաստիարակելու գործում: Մեր խնդիրը լավ, համարձակ ու անվախ «առաջնորդ» կերտելն է, որպեսի կինն իր բոլոր ունակությունները կարողանա ճիշտ և տեղին օգտագործի»,-եզրափակեց Արիզոյնայի պետական պրոֆեսորը:

Տաթև Առաքելյան