Բավ է պառակտվել
07-04-2015 09:12

Քիմ Քարդաշյանը վաղը ժամանելու է Երևան

Ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ և երեխայի հետ Երևան է ժամանելու վաղը:Այս մասին տեղեկանում ենք «Հայկական Ժամանակ»-ից:   Ըստ լուրերի, նա Հայաստան է գալիս իր ծագման և արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու: Հեռուստահաղորդման առիթը Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Միջազգային մամուլում լուրեր կան, թե Քարդաշյանն ու նրա հեռուստատեսային թիմը վարձել են հինգ հարկանի հյուրանոցի վերջին երկու հարկերը: Ըստ որոշ տեղեկությունների, խոսքը «Մարիոթ» հյուրանոցի մասին է: