Բավ է պառակտվել
25-04-2015 12:40

Քարդաշյանը Variety-ի միջոցառմանը ելույթ է ունեցել՝ անմոռուկ կրծքանշանով (լուսանկարներ, տեսանյութ)

Օրեր առաջ ամերիկյան Variety ամսագիրը կազմել էր ամենաազդեցիկ կանանց ցուցակը, որում ներառվել էր նաև հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։ Իրապատում շոուի աստղը հայտնվել էր ցուցակում իր բարեգործական գործունեության շնորհիվ՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին  աջակցելու համար։



«Ես չեմ հրապարակայնացնում այն, ինչ անում եմ բարեգործության և աշխարհում մարդկանց օգնելու համար։ Ես դա անում եմ, որովհետև ցանկանում եմ անել»,- ասել էր Քիմը։

Ապրիլի 24-ին Նյու Յորքում կայացել է Variety ամսագրի «Ամենաազդեցիկ կանանց» ցուցակի մասնակիցների պարգևատրման արարողությունը, որտեղ Քարդաշյանը մրցանակը ստանալու համար բեմ է բարձրացել Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկ կրծքանշանով։