Բավ է պառակտվել
04-11-2016 10:51

Քիմ Քարդաշյանը յուրացրել է փարիզյան դասը

Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանը դաս է «քաղել» Փարիզում կատարված կողոպուտից։ Ֆոտոմոդելը հինգշաբթի իր քրոջ` Քենդալ Ջենների ծննդյան օրվան եկել էր առանց զարդեղենի, բայց երեք թիկնապահների ուղեկցությամբ։

Ջեներն իր 21–ամյակը նշում էր Լոս Անջելեսի «Դիլայլա» ակումբում։

Տոնակատարությանը հրավիրված են եղել միայն Քարդաշյան ընտանիքի անդամները և ամենամտերիմ ընկերների նեղ շրջանակը։ Քիմի անվտանգությունն ապահովում էին երեք թիկնապահները, որոնց աշխատանքի ամեն ժամն արժեր 100 դոլար։

Ընտանիքի անդամները նույնպես թիկնապահներ էին վարձել, որոնք թվով գերազանցում էին հյուրերին։ Ինքը` Քիմը, այնքանով չէր ցանկանում երևալ ծննդյան հանդիսությանը, որ ոչ մի անգամ չի հայտնվել «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի նկարահանումների համար տեղադրված տեսախցիկների օբյեկտիվում։

Փարիզի սենսացիոն կողոպուտից հետո փարիզյան Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրեն Կառլ Լագերֆելդը խորհուրդ էր տվել Քիմին կամ այլևս ի ցույց չդնել սեփական զարդեղենը (Քարդաշյանի Instagram–ում բազմաթիվ լուսանկարներ կան թանկարժեք զարդեղենով), կամ հուսալի անվտանգության համակարգով հյուրանոցներ ընտրել։

ԱՄՆ վերադառնալուց հետո ֆոտոմոդելն անհապաղ շուրջ քսան թիկնապահ է վարձել։

Հոկտեմբերի 3–ի գիշերը մի քանի տղամարդ, ոստիկանական համազգեստով և դիմակներով, ներխուժել են Քարդաշյանի սենյակ։ Նրանք զենքով սպառնացել են աստղին, սակայն չեն վնասել։ Հափշտակելով աստղի բոլոր զարդերը` հանցագործները հեռացել են անհայտ ուղղությամբ։

Որոշ տվյալներով` գողոնի արժեքը մոտ 10 մլն դոլար է։ Այսպես, Քարդաշյանի միայն մեկ մատանին գնահատվում է 4,49 մլն դոլար։ Այս հանցագործությունից հետո Քարդաշյանը շտապ վերադարձել է ԱՄՆ և վարձել ավելի քան 20 թիկնապահ։