Բավ է պառակտվել
21-03-2015 12:44

Քիմ Քարդաշյանը պատրաստվում է ապրիլին Հայաստան գալ

Շեկ մազեր պահելը մեծ աշխատանք է պահանջում: Հայազգի մոդել, իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, ընդամենը մի քանի շաբաթ առաջ Փարիզում իր նոր տեսքը ցուցադրելուց հետո, արդեն հասցրել է բազմիցս այցելել գեղեցկության սրահ՝ իր կատարյալ տեսքը վերականգնելու համար: Բայց թվում է, որ նա մոտ ապագայում կհրաժարվի ջրածնի պերօքսիդից:
Երբ Քարդաշյանին հարցրել են, թե որքան երկար է մնալու նա իր այդ նոր տեսքով, 34-ամյա աստղը պատասխանել է, որ մեծ ուղևորությամբ ոգեշնչված՝ փոփոխությունն անխուսափելի է: 
«Չգիտեմ, ես զգում եմ, որ երբ ես գնամ Հայաստան, պետք է մուգ մազերով լինեմ: Չգիտեմ»,- ասել է նա: 
Որոշ աղբյուրների հավաստմամբ՝ Քարդաշյանը պատրաստվում է իր նախնիների երկիր մեկնել հաջորդ ամիս: Այնպես որ, եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի՝ Քարդաշյանը շատ շուտով կրկին սևահեր կդառնա: 
Քարդաշյանի մազերի գույնի փոփոխությունից առավել հետաքրքիր է այն փաստը, որ աստղը կարիք է զգում վերադառնալ իր արմատներին և մազերի բնական գույնին: Կնոջ համար, ով այնքան համարձակ քայլերի է դիմել իր արտաքին տեսքի հետ կապված, դա զարմանալի է։