Բավ է պառակտվել
06-04-2015 09:20

Քիմ Քարդաշյանի ընտանիքը Հայաստանում կլինի այս շաբաթ

Քիմ Քարդաշյանը, նրա մայրը՝ Քրիս Ջենները, ու Քարդաշյան կլանի այլ անդամներ ուղևորվում են Հայաստան։ Ռեալիթի շոուի աստղի ընտանիքը նախնիների երկիր վայրէջք կկատարի այս շաբաթ։ Հայաստանը սեզոնի նրանց ամենամեծ ուղևորությունն է։ Ներքին աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց ծրագրերի մեջ է մտնում թանգարանային ուղևորությունը։ Բոլոր աղջիկները հետաքրքրված են դրանով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ողջ ընտանիքը, բացի Քենդալ Ջեններից, ուղևորվում է։ 8-օրյա ուղևորությունը կնկարահանվի Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի համար, սակայն նրանք անհամբերությամբ սպասում են տեսախցիկների օբեկտիվներից դուրս հանգիստը վայելելուն։ «Նրանք իսկապես հպարտ են իրենց ժառանգությամբ և ցանկանում են լավ ժամանակ անցկացնել այնտեղ»,- ասել է աղբյուրը։ Դեռևս հայտնի չէ՝ Քորթնիի ամուսինը կմիանա՞ նրանց։ Դեռևս որոշված չէ զույգի 3 երեխաների ճամփորդությանն առնչվող հարցը։ Քիմը որոշ ժամանակ առաջ է սկսել պատրաստվել այդ ճամփորդությանը, և նույնիսկ այդ առիթով մազերի գույնն է մգեցրել։  Նշվում է, որ Քիմի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, կմիանա կնոջն ու դստերը Հայաստան ուղևորության ժամանակ։