Բավ է պառակտվել
08-04-2015 21:22

Քիմ Քարդաշյանը Հայաստանում է

Քիմ Քարդաշյանն ամուսնու` Քանյե Ուեսթի, դստեր և Քարդաշյան ընտանիքի մյուս անդամների հետ միասին այս պահին ժամանեց Երևան : Քարդաշյան ընտանիքի Հայաստան այցելությունը կազմակերպվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ու «SIMA Tours USA» ընկերության ջանքերով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը  հայտնել է, որ Քարդաշյան ընտանիքի անդամների այցելությունը պետք է դիտարկել որպես ընտանեկան ուխտագնացություն դեպի նախնյաց երկիր, ինչը «միայն և բացառապես դրական գնահատանքի է արժանի»:

Քարդաշյանի` Հայաստան այցի ենթատեքստում, ՀԶՀ տնօրենը խոսեց իր դարավոր հայրենիքից արմատախիլ եղած, գաղթական ու որբ դարձած հայ ժողովուրդի վերապրող զավակների մասին` «ովքեր չմոռացան իրենց նահատակներին և կրեցին վերածնվելու, ապրելու և հաջողելու պատգամված կտակը»։ ՀԶՀ տնօրենի բացատրությամբ` անգամ երեք-չորս սերունդ հետո անգամ հայկական սփյուռքը մնաց կուռ և ամուր, հայկական արմատներ ունեցող աշխարհահռչակ հայրենակիցները հետևողական կերպով ու անխոնջ աշխատանքով դարձան հաջողակ և ազդեցիկ մարդիկ, պահանջատեր ցեղասպանության ճանաչման և արդարության գործում, իսկ Հայաստանը նրանց համար դարձավ «հպարտության և ոգեշնչման անսպառ աղբյուր»: