Բավ է պառակտվել
01-05-2015 09:49

Քարդաշյանը պատմել է հաջողակ բիզնես լեդի դառնալու ու մեծ գումարներ վաստակելու մասին

Իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանի մասին կարելի է շատ լավ և վատ բաներ ասել, սակայն անհնար է հերքել այն փաստը, որ 34-ամյա գեղեցկուհին անչափ հաջողակ է բիզնեսի ու խոշոր գումարներ վաստակելու հարցում: Չնայած, որ Քարդաշյանի հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, բավական հարուստ էր, նրա դուստրը դեռ դեռահասության տարիքից աշխատում էր ու սեփական գումարը վաստակում: Variety ամսագրին տված հարցազրույցում հեռուստաաստղը պատմել է, որ հայրն իրեն սովորեցրել է մշտապես խնայող լինել ու ամեն ինչի համար պայմանագիր կնքել: «Երիտասարդ տարիքում աշխատում էի հորս գրասենյակում , հետո սկսեցի առևտրով զբաղվել eBay-ի միջոցով ու այդ տարբերակով բավական գումար վաստակեցի: Հետո ես սկսեցի իմ հարուստ ընկերների ու ծանոթների զգեստապահարաններից վերցնել դիզայներական հագուստները, որոնք նրանք այլևս չէին կրելու, ու վերավաճառել դրանք »,- վերհիշել է Քարդաշյանը: Աղբյուրը մանրամասնում է, որ Քարդաշյանն այսպիսի ծառայություններ է մատուցել Փերիս և Նիքի Հիլթոններին, Սինդի Քրոուֆորդին, Սերենա Ուիլիամսին, Նիքոլ Ռիչիին և այլոց: Ըստ Forbes ամսագրի տվյալների, 2014թ. Քարդաշյանը վաստակել է 28 մլն դոլար: