Բավ է պառակտվել
06-04-2015 10:35

Քիմ Քարդաշյանը համացանցում շնորհավորել է բոլորի Սբ Զատիկը (լոսանկարներ)

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համացանցում շնորհավորել է բոլորի Սբ Զատիկը` հրապարակելով լուսանկար իր մանկությունից:

Լուսանկարում Քիմն ու իր քույրերն են` իրենց հոր` հանգուցյալ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի հետ են: Քիմը լուսանկարը մակագրել է. «Ես, Քորթնին, Քլեոն մեր հայրիկի հետ: Ավարտում ենք «ձվահավաքը»»:

Քիմը լուսանկար էր հրապարակել, թե ինչպես է պատրաստվում Զատկին, ինչպես նաև հայտնել էր, որ Զատկի առիթով այցելել է մորական տատին: