Բավ է պառակտվել
28-04-2015 10:05

Քիմ Քարդաշյանը հրաժարվել է փոխնակ մայր գտնելու ու երեխա որդեգրելու մտքից (լուսանկարնր)

Ամերիկյան իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հարցազրույցում պատմել է, որ ինքն ու ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, արդեն տևական ժամանակ է՝ չեն կարողանում 2-րդ երեխան ունենալ:Միևնույն ժամանակ 34-ամյա Քարդաշյանն ընդգծել է, որ ինքը դեռևս վերջնականապես չի հուսահատվել ու որոշել է երեխա որդեգրելու կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու փոխարեն փորձել սեփական ուժերով 2-րդ երեխային լույս աշխարհ բերել:



«Իմ առաջին ծննդաբերությունը շատ բարդ է եղել, և այժմ ես լուրջ խնդիրներ ունեմ 2-րդ անգամ հղիանալու հարցում: Սակայն ես չեմ հուսահատվում, հանդիպում եմ լավագույն բժիշկներին ու ամեն ինչ անում, որպեսզի դա նորից տեղի ունենա»,- անկեղծացել է աստղը: 
Աղբյուրը հիշեցնում է, որ զույգի դուստրը` Նորթը, լույս աշխարհ է եկել 2013թ.-ի ամռանը: