Բավ է պառակտվել
21-11-2015 13:29

Քարդաշյանն ու Պուտինը «պայքարում» են «Տարվա մարդ» կոչմանն արժանանալու համար

Ամերիկյան հեղինակավոր Time հանդեսը հայտարարել է ամենամյա «Տարվա մարդ» մրցույթի մեկնարկի մասին, ինչի կապակցությամբ մեկնարկել է համապատասխան քվեարկությունը։  Քվեարկությունն ավարտվելու է դեկտեմբերի 4-ին։ Այնուհետև դեկտեմբերի 7-ին ամսագիրը կհայտնի «Տարվա մարդու» անունը` հիմնվելով ընթերցողների քվեարկության արդյունքների վրա: 
Այս տարի ընթերցողները պետք է քվեարկեն 58 թեկնածուներից մեկի օգտին։ Նրանց թվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը և այլք: 
Մինչդեռ Time-ի խմբագրությունը, իր իսկ նախապատվությունից ելնելով, դեկտեմբերի 9-ին կհայտնի իր ընտրած «Տարվա մարդու» անունը։