Բավ է պառակտվել
15-04-2015 12:09

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պատրաստվում են ամուսնության 1-ամյակը նշել Փարիզում

Արևմտյան շոու բիզնեսի ամենաշատ քննարկվող զույգերից մեկը` հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը, պատրաստվում են 2-րդ անգամ սիրո և հավատարմության երդում տալ՝ Փարիզում:



Մեկ տարի առաջ Ֆլորենցիայում ամուսնացած զույգն այժմ Փարիզում ռոմանտիկ վայր է փնտրում, որպեսզի վերապրի ամուսնության երջանիկ պահերը: 
Զույգի ընկերներից մեկը պատմել է, որ 37-ամյա ռեփեր Ուեսթը ցանկացել է ամուսնության առաջին տարեդարձի կապակցությամբ հանրահայտ Էյֆելյան աշտարակի վրա լույսերով գրված տեսնել իր ու կնոջ անունները: Սակայն Փարիզի իշխանությունները բացասական պատասխան են տվել: 
Այժմ Ուեսթը մտադիր է ռոմանտիկ ուղևորություն կազմակերպել Սեն գետով` լարային քառյակի ու օպերային երգիչների մասնակցությամբ: